Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ծառուկյանի որոշումից դժգոհ են

Ծառուկյանի որոշումից դժգոհ են
11.04.2017 | 01:12

Երևանի ավագանու ընտրարշավի ամենազարմանալի դրվագն այն էր, որ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքը հրաժարվեց այս ընտրություններին մասնակցելուց։ Պատճառը շա՜տ անհամոզիչ էր։ «Ես հարգում եմ իմ երկիրն ու իմ հայրենակիցներին և երբեք ինձ թույլ չեմ տա առանց լուրջ ծրագրի և դրանց ռեսուրսների հաշվարկման աղբյուրների մասնակցել որևէ ընտրության: Իմ այս որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի, նոր անհատների համար՝ իրենց ծրագրերը ներկայացնելու և դրանք իրականացնելու»,- ասել է Գագիկ Ծառուկյանը, ում խոսքից կարելի է երկու բան հասկանալ։ Խորհրդարանական ընտրություններին, փաստորեն, Ծառուկյանը չափազանց լուրջ ծրագիր էր ներկայացրել, իսկ հիմա դրա ժամանակը չունի։ Ոչինչ չենք ասում, սպասում ենք 15 մլրդ դոլարին։ Երկրորդ. Ծառուկյանն ասպարեզը թողնում է «նոր թիմերի, նոր անհատների», չլինի՞ ԲՀԿ առաջնորդը Երևանի ավագանու ընտրությանը չի մասնակցում «Երկիր ծիրանիի», այն է՝ Զարուհի Փոստանջյանի կամ «Ելքի» համար։ Այս ուժերը պետք է արժանին մատուցեն նրան այս մե՜ծ «լավության» համար։


Իրականում Գագիկ Ծառուկյանի մասնակցել-չմասնակցելու հարցը լուծվել է միայն վերջին պահին, քանի որ, մեր տեղեկություններով, նրա թիմակիցներից շատերը պնդել են, որ պետք է մասնակցել, սակայն կուսակցության ղեկավարը որոշակի ոչինչ չի ասել, հետո բոլորի համար անակնկալ հայտարարել է, թե ընտրությունների չեն գնում։ Սա դժգոհություն է հարուցել` ինչո՞ւ իրենք մայրաքաղաքից անմասն պիտի լինեն, երբ երկրի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է հենց այստեղ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ